«Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի և ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլև նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները:
Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմիզացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց: Խոսք է գնում Սոցապ և Առողջապահության նախարարությունների, Սպորտի-երիտասարդության և Մշակույթի նախարարությունների միավորման, Սփյուռքի նախարարությունն ԱԳՆ-ի «մասնաճյուղ» դարձնելու մասին:
Լուրջ քննարկման թեմա են նաև նախարարների թեկնածությունները: Տեղաշարժեր են լինելու նաև ուժային բլոկներում: Խոսվում է 18-ից ընդհուպ մինչև 8 կամ 10 նախարարություն թողնելու մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: