Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Սաբոտաժ և տապալում. ՀՀԿ-ի վերջին կռիվը

«Ժամանակ». Սաբոտաժ և տապալում. ՀՀԿ-ի վերջին կռիվը

0
1943

«Ազգային ժողովում երեկ տապալվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն­ների նախագծի քվեարկու­թյունը: Ավելի շուտ՝ քվեար­կությունը կայացավ, սակայն կողմ ձայները բավարար չէին: Հավաքվեց պարզ մեծամաս­նություն, սակայն քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին էր, անհրա­ժեշտ էր ձայների 3/5-ը, ինչն էլ չկար, քանի որ ՀՀԿ-ն սաբո­տաժի ենթարկեց քվեարկու­թյունը և բոյկոտելով այն՝ կարողացավ տապալել: Այդպիսով, ՀՀԿ-ն, ըստ էության, հաստատեց, թե ինչու են պետք խորհրդարանական շուտափույթ ընտրությունները:

Ակնհայտ դարձավ, որ անհ­րաժեշտության դեպքում այդ ուժը կարող է տապալել կարևոր օրենսդրական նախաձեռ­նություններ, որոնք պահան­ջում են պարզ մեծամասնու­թյունից ավելի: Իսկ Հայաստանում համակարգային բա­րեփոխումներին առնչվող մի շարք օրենսդրական նախա­ձեռնություններ անխուսափե­լիորեն պետք է լինեն այդպիսին, այսինքն՝ դրանք պետք է անցկացվեն ձայների պարզ մեծամասնությունից ավելի ձայների աջակցությամբ:

Ըստ այդմ՝ պարզ է, թե ինչպիսին է ՀՀԿ թեկուզ ոչ մեծա­մասնական ներուժը այդ հար­ցում:

Հետևաբար կառավա­րությունը ցանկացած այդպի­սի օրինագիծ կա՝մ պետք է անցկացներ պարբերաբար ժողովուրդ հավաքելով, կա՝մ տեղի տար ՀՀԿ պահանջներին: Կարելի է պատկերացնել թե´ մեկ, թե´ մյուս դեպքում իրավիճակի ոչ միայն զավեշտալիությունը, այլ պարզա­պես ապակառուցողականությունը պետական կառավար­ման էֆեկտիվության տեսան­կյունից:

Այդպիսով, ՀՀԿ-ն հոկտեմբերի 22-ի սաբոտա­ժով լավագույնս ապացուցեց խորհրդարանի ընտրությունն արագացնելու անհրաժեշ­տությունը:

Միևնույն ժամանակ, այդ ընտրությունը պետք է անցնի հին օրենսգրքով, որի ամենախնդրահարույց դրույթ է դիտարկվում, այսպես կոչ­ված, ռեյտինգային ընտրակարգը, որը ՀՀԿ-ն հատուկ ներդրել էր 2017 թվականի խորհրդարանի անաղմուկ ընտրություն անցկացնելու և, ըստ էության, փողով ձայն քե­րելու համար: Մյուս կողմից, սակայն, այդ մեխանիզմի հո­վանին քաղաքական իշխանությունն էր, և այլ կերպ լինել չէր կարող: Եվ հիմա քաղա­քական իշխանություն ՀՀԿ-ն չունի, հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հույսը: Սակայն ՀՀԿ-ն, խոշոր հաշվով, այլևս երևի թե հույս չի կարող դնել ոչնչի վրա, այլ պարզապես գործում է, այս­պես ասած, առավելագույն խանգարելու սկզբունքով՝ չու­նենալով կորցնելու, ըստ էության, ոչինչ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: