Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Այս մասին տեղեկացնում է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։
«Իրավաբանների հետ խորհրդակցությունը հուշեց, որ պետք է առաջադրենք վարչապետի թեկնածու։ Առաջադրելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասաց Գեւորգ Գորգիսյանը։
Նշենք, որ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18։00–ն։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16–ին հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...