Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». ՀՀԿ-ն դրժում է խոստումը

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն դրժում է խոստումը

2160
0

««Հանրապետական» խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխո­չընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին և կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծե­րին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում:

Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համա­հունչ աշխատանքն էին օրինակ բերում որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: «ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք հայտարարել ենք, որ խոչընդոտ չենք լինելու ներկայիս կառավարությանը: Պետք է օժանդակենք այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանն ու անվտանգությանը: Չգիտեմ՝ ի՞նչն է դրդապատճառը, որ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների», – դեռ մայիսի 25-ին հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ապա տարբեր առիթներով վերա­հաստատել դա:

Սակայն նախօրեին, ըստ էության, ՀՀԿ-ն ուղղակի բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը, չմասնակցեց Ընտրական օրենսգրքի քվեարկությանը, երեկ բոյկոտեց ՍԴ դատավորի քվեարկությունը և փաստացի արդեն իսկ սկսել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին: Ստացվում է՝ արդեն նույնիսկ ՀՀԿ-ի տրամաբանությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը հասունացել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: