Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր վերընտրվի վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր վերընտրվի վարչապետի պաշտոնում

1861
0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկման արդյունքում վերընտրվի վարչապետի պաշտոնում։

«Ազատության» հարցին, թե հնարավոր համարում է, որ Ազգային ժողովն այսօր իրեն ընտրի վարչապետ, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, բացառում եմ»։

Նշենք, որ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է, թեև խորհրդարանական բոլոր ուժերն էլ իրավունք ունեին թեկնածու առաջադրելու։ Վարչապետի պաշտոնակատարն այս պահին Ազգային ժողովում է, «Ելք»-ը նիստ է գումարում, իսկ ժամը 10։00-ին տեղի կունենա վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի նիստը։

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: