Գլխավոր Քաղաքական Մարզպետերի կազմը լիովին կփոխվի. Վարչապետ

Մարզպետերի կազմը լիովին կփոխվի. Վարչապետ

3118
0

Մարզպետերի կազմն ամբողջությամբ կփոխվի։ Այս մասին այսօր՝ լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է մյուս մարմիններին, վարչապետի խոսքով՝ կան օրենսդրական որոշ խնդիրներ, ամեն ինչ կդիտարկեն օրենքի սահմաններում։

Դիտարկմանը, թե երկրից կապիտալի արտահոսքի մասին են խոսում, վարչապետը նշել է. «Կենտրոնական բանկից տեղեկացել եմ, որ այդպիսի երևույթներ եղել են, բայց դրանք չեն ունեցել այն ծավալը, որ մտահոգեն։ Ավելի շատ փող մտնում է հանրապետություն, քան դուրս է գալիս»։