Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան հետ կապելով։
Դա պարզ հարգանքի բացակայություն է երբեմնի գործընկեր խմբագիրների ու լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվ ու ապրիլյան իրադարձությունների դե ֆակտո աջակից հանրության հանդեպ։
Սեփական խնդիրներն արդարացնելու համար միֆեր հորինելու կարիք չկա։
Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատե՛ք, պարզապես աշխատե՛ք»,– գրառման մեջ նշում է Ֆարմանյանը։