Գլխավոր Քաղաքական Պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի. Փաշինյան

Պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի. Փաշինյան

0
2086

Ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորելու ժամանակ պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանում ընթացող երթի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ եթե «Իմ քայլը» դաշինքը ստանա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն, ապա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմնան իրենց պաշտոններում եւ կշարունակեն պաշտոնավարել: Մնացած նախարարությունների մասով Փաշինյանը հստակ ոչինչ չասաց:

Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա ըստ Փաշինյանի, իրենք այն սկսելու են Գյումրի քաղաքից, իսկ Երեւանում հանրահավաք չեն պլանավորում. «Որոշեցինք ամփոփել այսպիսի երթով»:

Հարցին, թե որքան տոկոսի ստանալու ակնկալիք ունեն ԱԺ ընտրություններում, որն իրենց կբավարարի, վարչապետի պաշտոնակատարը հստակ թիվ չնշեց, ասելով. «Ցանկալին մեզ համար այն է, որ ունենանք պինդ մեծամասնություն, պինդ մանդատ՝ մեր սկսած բարեփոխումները շարունակելու եւ տնտեսական հեղափոխությունն իրականացնելու համար»: