Արտահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավը «Իմ քայլը» դաշինքը սկսելու է Արագածոտնի և Շիրակի մարզերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես, իհարկե, ակտիվորեն պետք է մասնակցեմ քարոզարշավին»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ վաղը՝ ժամը 11:00-ին, լինելու են Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, այնուհետև ժամը 13:30-ին կլինեն Մարալիկ քաղաքում, իսկ հետո՝ 15:00-ին, կլինեն Արթիկում, ժամը 17:00-ին արդեն Գյումրիում:
«Բոլոր դեպքերում էլ հանդիպումները տեղի են ունենալու քաղաքների կենտրոնական հատվածներում»,- ասաց նա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1146491165504103/
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...