«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 22-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 19:00-ն դադարեցվելու է Երևան Կենտրոն վարչական շրջանի Դեղատան, Մ.Խորենացի, Ագաթանգեղոսի, Տ.Մեծի, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...