Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի. Ալեն Սիմոնյան

ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի. Ալեն Սիմոնյան

3083
0

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հետաքրքիր քննարկում ստացվեց օրհներգի վերաբերյալ:

Ամեն բան տեսա` գովեցին քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել: Եզրակացություններս այս ամենից հետևյալն են.

միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում Հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:

Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:

Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն են առաջացնում:

Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է:

Իմի բերելով վերը նշվածը և էլի շատ ու շատ բաներ, ուզում եմ հիմա Ձեզ ասել էլ ավելի միանշանակ բաներ:

Որոշողը Դուք եք, սիրելի ժողովուրդ, իհարկե, երկրում կան շատ ու շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց դրանք միշտ կլինեն: Ես ետ չեմ կանգնելու հանրությանը տարբեր առաջարկներ անելու և լսելու պրակտիկայից, ես չեմ խուսափելու համարձակ, ոչ պոպուլյար լուծումներ առաջարկելուց և չեմ վախեցել և չեմ վախենում անհանդուրժողականությունից և հարվածներից: Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա: Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ և հարգանքով կմոտենամ գործող օրհներգին և գնահատելով հինը կարարեմ նորը, Ձեր հետ միասին:

Հ.Գ. Ի դեպ, կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ինչ կասեք՞

Պետք է նշենք, որ հետագայում Ալեն Սիմոնյանը խմբագրել է իր գրառումը և դրոշի մասին գրառումը փոխարինել հետևյալով.

Հ.Գ. մեկ մեկ վերնագրից բացի նյութը կարդացեք

https://www.facebook.com/simonyanalen/posts/1910113702449010