Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցությունից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնել ԱԺ-ի շենք, ներողություն...

«Իմ քայլը» խմբակցությունից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնել ԱԺ-ի շենք, ներողություն եմ խնդրում լրագրողներից. Լիլիթ Մակունց

2335
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներից ներողություն է խնդրել, որ երեկ նրանց մուտքն ԱԺ թույլատրված չի եղել: Ըստ Մակունցի՝ խմբակցությունից նման ցուցում չի եղել:

«Հարգելի՛ լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:
Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։
Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Երեկ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, ինչպես նաև մարզպետները խորհրդարանում նիստ են անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու մի քանի հարցեր: Լրատվամիջոցներին, այդ թվում՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնեմ Ազգային ժողովի շենք՝ պատճառաբանելով, որ շաբաթ օր է:

Նոր տեսանյութ.