Գլխավոր Քաղաքական Լիլիթ Մակունցի կարծիքով՝ կառավարության ծրագիրն ԱԺ-ն կքննարկի այս շաբաթ

Լիլիթ Մակունցի կարծիքով՝ կառավարության ծրագիրն ԱԺ-ն կքննարկի այս շաբաթ

0
1609

ՀՀ կառավարության փոփոխությունների ծրագիրն Ազգային ժողովը, հավանաբար, կքննարկի այս շաբաթ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իր ենթադրությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կառավարության ծրագիրն այս շաբաթ արդեն կքննարկենք… Ենթադրում եմ, բոլոր նախադրյալներն արդեն կան, որ կարողանանք քննարկել»,-ասաց Մակունցը:

Նա շեշտեց, որ հստակ օր չի կարող նշել: Մակունցը նաև նշեց՝ չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա, սակայն Ազգային ժողովի հանձնաժողովներն իրենց դիտարկումները կներկայացնեն տարբեր ուղղություններով:

Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում: