Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու...

«Իմ քայլը» խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված. Լիլիթ Մակունց

1327
0

Խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պաշտոնապես հայտնում եմ, որ ո՛չ հետաձգվելու հարց կա, ո՛չ էլ օրակարգում նման հարց կա, ընդհանրապես նման հարց քննարկման ենթակա չէ»,-ասաց նա:

Մակունցը նշեց, թե ինչ վերաբերում է իր կարծիքին, ինքը չի ասել, որ կողմ է. «Ես ասել եմ, որ խորհրդանշանները փոխելու հարցում պետք  է լինել չափազանց զգուշավոր, և չենք կարող ամեն առիթով դիտարկել փոփոխություններ հարցը, բայց հայտնել եմ կարծիք փոփոխությունների հարցով»,-ասաց նա: