Գլխավոր Լուրեր Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական

Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական

2341
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանագրով՝ բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է նախարարի խորհրդական:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վահե Տեր-Մինասյանը.

«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»։