Գլխավոր Քաղաքական Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է Նախիջևանում Ադրբեջանի գործողությունների մասին. Տիգրան Բալայան

Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է Նախիջևանում Ադրբեջանի գործողությունների մասին. Տիգրան Բալայան

0
2703

Tert.am. Հայաստանը թույլ չի տալու դիրքային փոփոխություն սահմանի որևէ հատվածում: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպես ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի  խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում եղած տեղաշարժերին:

«Ինչպես Պաշտպանության նախարարության իմ գործընկերն արդեն տեղեկացրել է, այդ հատվածում վարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար»,- ասաց Տիգրան Բալայանը՝ նշելով, որ դրանց տեղում ծանոթանալու համար պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են սահմանային այդ հատված:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ իրենք բազմիցս զգուշացրել են թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ միջնորդներին, որ այդպիսի աշխատանքները լարում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի:

Շարունակությունը կարդացեք այստեղ: