Tert.am. Շատ է խոսվում սիրո և համերաշխության մթնոլորտի մասին: Հիշեցնեմ, որ վերջին իշխանափոխության ակտիվներից մեկը կապվում է սահմանադրականության հետ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ որոշ հոդվածների առնչությամբ խնդիրներ կան: «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվական միջոցներով հայտնում է, որ երբ հորդորի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ քաղաքական ուժից: Նրանք, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն, թե ինչպես դուրս գալ կուսակցությունից, եթե նման ցանկություն ունեն»,- նշեց նա:
Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ մտահոգությունը բազմակարծության հետ կապված անհանդուրժողականությունն է:
Շարունակությունը կարդացեք այստեղ։