Գլխավոր Լուրեր Մասնագետները համացանցում նկատում են հայատառ գրելու աճ. փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու...

Մասնագետները համացանցում նկատում են հայատառ գրելու աճ. փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

726
0

Փետրվարի 7-ը Հայաստանում նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր: Այս առթիվ կազմակերպված ասուլիսին «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը փաստեց, որ համացանցում հայատառ գրելու սովորույթը բավականին տարածվել է:

«Վիճակագրություն չկա, թե որքանով է աճել, ուսումնասիրություն չի իրականացվում, քանի որ դրա պատվերը չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաղյանը:

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը նույնպես կարծում է, որ համացանցում հայատառ գրելու վիճակն աստիճանաբար բարելավվում է:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիանա Գալստյանը մի դիտարկում արեց, որ միտում կա նաև հայատառ ռուսերեն կամ անգլերեն բառեր գրելու:

«Կարծում եմ, որ հակառակ կողմից այդ փաստը վատ է դիտարկվում: Ինչ վերաբերում է հայատառ հայերեն գրելուն, կարող եմ ասել, որ ինչ-որ չափով անգամ նորաձև է դարձել»,- ասաց Գալստյանը:

Անդրադառնալով Վիքիպեդիայում հայկական հոդվածներին՝ Սուսաննա Մկրտչյանն նշեց, որ Վիքիպեդիայում հայերենով գրվել է ավելի քան 251 հազարից հոդված:

«Մեզ մոտ բազմաթիվ աշակերտներ կան, ովքեր նյութեր, հոդվածներ են գրում, խմբագրում Վիքիպեդիայի հայկական հատվածում: Մենք այդ աշակերտների կրթվածությունն ավելի բարձրացնելու համար տարբեր ակումբներ ենք ստեղծել, նախագծեր իրականացրել և շարունակում ենք իրականացնել: Կարծում եմ, որ  Վիքի նախագծերը կարող են հեղափոխություն մտցնել կրթության ոլորտում»,- նշեց Մկրտչյանը:

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր հռչակելը 2012 թվականին նախաձեռնել է  Զոհրապ Եգանյանը՝ ի պաշտպանություն մեսրոպատառ հայերենիՆախաձեռնությանը կողմ ենարտահայտվել բազմաթիվ օգտատերերկազմակերպություններքաղաքական ուհասարակական գործիչներ: