Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը. Շարմազանով

Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը. Շարմազանով

724
0

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մի’ արեք,պարոնայք։

Սիրելի հայրենակիցներ։

Թե’ ապրիլի 17-ին, թե’ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ,ԱԺ ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։

Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։

Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։

Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջեւ ծառացել են նոր մարտահրավերներ։

Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ ում դարձավ օտար եւ «изгой».

Հիմա Նիկոլը շրջանցելով ԱԺ-ն՝ Սիրիա զորք է ուղարկում։

Չեմ հասկանում,մեր երկրում էլ ԱԺ ը չկա՞։

Ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։

Այսպես այլեւս չի կարող շարունակվել։

Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թե’ զինվորի սպանությունը թաքցնելու,եւ թե’ Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։

Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=382467442554357&id=333386077462494