Գլխավոր Տնտեսական Ռուսաստանը փաստացի գազի գնի զեղչ է կատարել Հայաստանի համար. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը փաստացի գազի գնի զեղչ է կատարել Հայաստանի համար. ՌԴ փոխարտգործնախարար

899
0

Tert.am-ը  գրում է.

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին բնական գազ է մատակարարում համաշխարհային գների համեմատ արտոնյալ արժեքով, բացի այդ՝ ՌԴ-ն փաստացի կոմերցիոն զեղչ է արել Հայաստանի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պայմանագրի ժամկետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին լրանալու հետ կապված կնքվել է հավելյալ համաձայնագիր, որին համապատասխանաբար Հայաստանի համար 2019 թվականին գազի գինը սահմանվեց 165 ԱՄՆ դոլար 1000 կուբամետրի համար: Պետք է նաև նշել, որ ռուսաստանյան ներկրողը չի կիրառել գնի վերահաշվարկ՝ կապված գազի կալորիականության հետ», – նշել է Կարասինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այժմ մատակարարում է բարձրացված ջերմունակությամբ բնական գազ:

«Սա փաստացի նշանակում է լրացուցիչ կոմերցիոն զեղչ», – շեշտել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը:

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Հայաստանի և ՌԴ-ի միջև առկա հարաբերությունների դաշնակցային բնույթի հետ:

Ամբողջական նյութը կարդացեք՝ ԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ։