«Ինչպես հայտնի է, ավտոմեքենայով Ազգային ժողովի շենքի բակ կարող են մուտք գործել միայն ԱԺ նախագահը, նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, ՀՀ վարչապետը և կառավարության մի քանի գերատեսչություններ:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նախկինում նկատել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը շարժողական սահմանափակ հնարավորություններ ունի, թույլ են տալիս ավտոմեքենայով մուտք գործել խորհրդարան:
Երեկ, սակայն, նրան թույլ չէին տվել: Ու, ընդհանրապես, վերջերս խորհրդարանի նոր ղեկավարությունն արգելել է ԱԺ բակում մեքենաներ կայանելը, ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև խմբակցությունների ղեկավարների մեքենաներին, վարորդները նրանց իջեցնում են ԱԺ բակում ու հեռանում տարածքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: