Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Խորհրդարանի ղեկավարությունն արգելել է մեքենաներ կայանել ԱԺ բակում

«Ժողովուրդ». Խորհրդարանի ղեկավարությունն արգելել է մեքենաներ կայանել ԱԺ բակում

0
872

«Ինչպես հայտնի է, ավտոմեքենայով Ազգային ժողովի շենքի բակ կարող են մուտք գործել միայն ԱԺ նախագահը, նախագահի տեղակալները, խմբակցու­թյունների ղեկավարները, ՀՀ վարչապե­տը և կառավարության մի քանի գերա­տեսչություններ:

«Ժողովուրդ» օրաթեր­թի թղթակիցը նախկինում նկատել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը շարժողական սահմանափակ հնարավորություններ ունի, թույլ են տալիս ավտոմեքենայով մուտք գործել խորհրդարան:

Երեկ, սա­կայն, նրան թույլ չէին տվել: Ու, ընդհան­րապես, վերջերս խորհրդարանի նոր ղեկավարությունն արգելել է ԱԺ բակում մեքենաներ կայանելը, ընդ որում՝ խոս­քը վերաբերում է նաև խմբակցություն­ների ղեկավարների մեքենաներին, վա­րորդները նրանց իջեցնում են ԱԺ բա­կում ու հեռանում տարածքից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: