Գլխավոր Քաղաքական ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը հասել է 49,52 տոկոսի

ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը հասել է 49,52 տոկոսի

1081
0

Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 45,29 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 45,56 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Արևաբույրում՝ 70,92 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 16,06 տոկոս։

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում: Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում:

24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են: