Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանն ընտրվել է համայնապետի պաշտոնում:
ԿԸՀ-ն հրապարակել է երեկ հանրապետության որոշ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, համաձայն որի անկուսակցական Արամ Մելքոնյանը ստացել է 1719 քվե:
Մյուս թեկնածուները՝ Կարեն Մկրտչյանն ստացել է 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայն, Գևորգ Սիմոնյանը 591 ձայն, Արսեն Ամիրխանյանը՝ 555 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսևան Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...