Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ ստանալով 470 ձայն:
Համայնքում ընտրություններին մասնակցել են քվեարկության իրավունք ունեցող 1913 ընտրողներից 1338-ը:
Անկուսակցական Սեդրակ Դավթյանը ստացել է 307, Գևորգ Խուրշուդյանը՝ 295, Ռուդիկ Կարապետյանը՝ 243 ձայն:
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Պապյանը՝ ստանալով 1212 քվե:
Անկուսակցական Ստեփան Շիրինյանն ստացել է 1095, իսկ 373 քվե:
Այստեղ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 4801 քաղաքացիներից 2738-ը: