Արմավիրի մարզի 5 համայնքում տեղի է ունեցել համայնքապետի ընտրություններ, իսկ 2 համայնքում տեղի է ունեցել ավագանու ընտրություններ:
Հինգ համայնքներից չորսում համայնքապետ է ընտրվել գործող թեկնածուն, մեկ համայնքում ՝ նախկին համայնքապետը, ում պաշտոնավարումն ավարտվել է 2017-ին:
Հինգ համայնքապետերն էլ անկուսակցական են:
Հայկավան համայնքում համայնքապետի միակ թեկնածուն եղել է գործող համայնքապետ Ռուբեն Ղազարյանը՝ անկուսակցական:
Ընտրողների ցուցակներում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1093, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 335 է:
Հովտամեջ համայնքում առաջադրված է եղել 3 թեկնածու՝ Ժորա Խալաթյանը, ով ստացել է 158 ձայն, Սուրեն Նավասարդյանը՝ 186 ձայն, և Արմեն Սարգսյանը, ով գործող համայնքապետն է, ստացել է ամենաշատ ձայները՝ 218 և վերընտրվել:
Արմեն Սարգսյանն անկուսակցական է:
Նալբանդյան համայնքում ընտրողների թիվը կազմել է 3296, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 1856:
Առաջադրված թեկնածուների թիվը 5-ն է, հաղթել է գործող համայնքապետ, անկուսակցական Գրիգոր Մկրտչյանը՝ 961 ձայնով:
Մյուսն թեկնածուներից Արտակ Երվանդյանը ստացել է 234 ձայն, Արտավազդ Ղազարյանը ստացել է 119 ձայն, Արմեն Շմավոնյանը՝ 223, Ռոբերտ Պողոսյանը՝ 280 ձայն:
Նոր Արմավիր համայնքում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 1 505 է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 964: Այս համայնքում ևս հաղթել է գործող թեկնածու Արթուր Ավետիսյանը՝ 643 ձայնով, մյուս թեկնածուն՝ Գարիկ Թովմասյանը, ստացել է 315 ձայն: Արթուր Ավետիսյանն անկուսակցական է:
Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 822 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 528 քաղաքացի:
Համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ Արթուր Մանուկյանը, ով նախկինում եղել է համայնքի ղեկավար և Ալեքսան Սարիբեկյանը: 283 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արթուր Մանուկյանը:
Արմավիրի Մարագա և Ջրաշեն համայնքներում ավագանի են ընտրել: