Tert.am-ից տեղեկանում ենք․
Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ժամանակավոր պաշտոնակատար Ջիվան Մանուկյանը:
Արևաբույրում համայնքապետի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է երկու անկուսակցական թեկնածու` Ջիվան Մանուկյանը, Տաճատ Մարգարյանը:
Արևաբույրում 932 ընտրողից ընտրություններին մասնակցել է 704 հոգի, անվավեր է եղել 9 քվեաթերթիկ:
Նշենք, որ Արևաբույրում հաղթել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ջիվան Մանուկյանը, ով ստացել է 381 քվե, իսկ Տաճատ Մարգարյանը ստացել է 314 քվե:
Արարատի Վարդաշեն համայնքում էլ հաղթել է գործող թեկնածու Գևորգ Բարխոյանը: Նա Վարդաշենի համայնքապետն է եղել 2004 թվականից:
Վարդաշենում Բարխոյանի հետ առաջադրվել էր նաև անկուսակցական Շահեն Ավագյանը:
Վարդաշենում ընտրողների ցուցակում ընդգրկված 413 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 274 հոգի, որից 133 հոգին քվեարկել է Շահեն Ավագյանի օգտին, իսկ 134 հոգին՝ գործող համայնքապետ Գևորգ Բարխոյանի օգտին:
7 քվե անվավեր է ճանաչվել: