Գլխավոր Քաղաքական Ուրցաձոր համայնքում հաղթել է բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տված թեկնածուն

Ուրցաձոր համայնքում հաղթել է բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տված թեկնածուն

826
0

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար ՌաՖիկ Անդրեասյանը, ով հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներով Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն: Սամվել Սիմոնյանը ստացել է 386 ձայն, իսկ Անդրանիկ Կարապետյանը՝ 108 ձայն:

Ռաֆիկ Անդրեասյանը Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել համայնքի բնակիչների մի մասի կողմից անցկացված բողոքի ցույցերից հետո: Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարել էր, որ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: