Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ»․ Հետաքրքիր իրադրություն է առաջացել ՌԴ-Բելառուս տանդեմում. Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ...

«Հրապարակ»․ Հետաքրքիր իրադրություն է առաջացել ՌԴ-Բելառուս տանդեմում. Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արևմուտքի հետ

1156
0

«Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տևած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։

Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:

Ինչքա՞ն կտևի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը ևս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արևմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջևում Բելառուսի ընտրություններն են, և չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»:

Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետև առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար ևս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։

Այսինքն՝ Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչև ապրիլ հարցը պարզ կլինի։

Ի դեպ, քննարկվում է նաև ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում և գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի և մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: