Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երթը նվիրված է լինելու 2008-ի Մարտի մեկի իրադարձությունների հիշատակին:
«Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, այն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգամանքը, որ ՀՀ-ում հաղթանակն ու իշխանությունն այլևս անշրջելի է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/302351583796820/
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...