«Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տևած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։
Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:
Ինչքա՞ն կտևի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը ևս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արևմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջևում Բելառուսի ընտրություններն են, և չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»:
Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետև առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար ևս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։
Այսինքն՝ Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչև ապրիլ հարցը պարզ կլինի։
Ի դեպ, քննարկվում է նաև ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում և գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի և մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: