Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պետք է կենտրոնանալ 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։
Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել և պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։
Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…
Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա’յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ «Մարտի 1-ը» բացահայտված է։
Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։
Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին։
Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։
Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:
Բայց ինչպես կասեին Հին Աթենքում, ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։
Սրած բիզն էլ չմոռանաք»,-գրել է Էդուարդ Շարմազանովը: