Գլխավոր Քաղաքական Փաշինյան-Ալիև հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. Ադրբեջանի ԱԳՆ

Փաշինյան-Ալիև հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. Ադրբեջանի ԱԳՆ

1644
0

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների մասին:

Ինչպես նշում է minval.az-ը, Աբդուլաևան այս մասին հայտնել է մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա:

ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ կայանալիք հանդիպման ամսաթվի վերաբերյալ առայժմ ստույգ տեղեկություն չկա: