Գլխավոր Լուրեր Մամուլ Ում է ցանկանում Արայիկ Հարությունյանը նշանակել ԵՊՀ ռեկտոր. «Փաստ»

Ում է ցանկանում Արայիկ Հարությունյանը նշանակել ԵՊՀ ռեկտոր. «Փաստ»

762
0

«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ է ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ամեն կերպ դիմադրում է, սակայն, ըստ էության, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու եւ «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում:

Բնականաբար, այս շրջանում վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները շատ են, սակայն ամենահավանական թեկնածուն, ում այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը», թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է:

Մենք զրուցեցինք նաեւ պարոն Մելքոնյանի հետ, ով ասաց, որ երբեւիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որեւէ զրույց կամ քննարկում չի եղել:

«Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,- հավելեց պարոն Մելքոնյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: