Գլխավոր Իրավական ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ոստիկանության պետի հարցաքննության մասին լուրերը

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ոստիկանության պետի հարցաքննության մասին լուրերը

755
0

Հատուկ Քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցաքննության մասին լուրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հարցաքննությունների մասին լուրերը չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հարցաքննվել է 2008թ. մարտի 1-ի գործով: