Հատուկ Քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցաքննության մասին լուրերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Հարցաքննությունների մասին լուրերը չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հարցաքննվել է 2008թ. մարտի 1-ի գործով: