Գլխավոր Լուրեր Լիբիայի խորհրդարաններից մեկը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լիբիայի խորհրդարաններից մեկը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

884
0

Անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ստացել միջազգային հանրության ևս մեկ անդամի կողմից: Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, ապրիլի 19-ին Լիբիայի նախարարների խորհուրդը բանաձև է ընդունել, որով 1915-ին Օսմանյան կայսրության կազմում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն:

Ակնկալվում է, որ ժամանակավոր կառավարությունը ապրիլի 24-ին Ցեղասպանության հիշատակման վերաբերյալ բանաձև կներկայացնի:

Լիբիան այժմ երրորդ արաբական երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, թեև ի տարբերություն, Սիրիայի և Լիբանանի, այստեղ հզոր հայկական համայնք չկա, որը մյուս երկու երկրներում ձևավորվել է Ցեղասպանությունից փրկված գաղթականներից:

Ինչպես պարբերականն ընդգծում է, ոչ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն է կենտրոնանում Տրիպոլիում ջանքեր գործադրելու վրա, ոչ էլ Լիբիան է Հայաստանը դիտարկում որպես կարևոր առևտրային գործընկերոջ:

Գուցե լիովին հավանական է, որ խորհրդարանական այս բանաձևի ընդունումը պայմանավորված է լիբիացի ժողովրդի՝ պատմական արդարություն հաստատելու անկեղծ ցանկությամբ, սակայն հաշվի առնելով այն, թե որ խորհրդարանն է կայացրել այս որոշումը, կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել ռազմավարական աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով:

Լիբիայում իշխում են երկու օրենսդիր խորհրդարան, երկու կառավարություն՝ Տրիպոլիում հաստատված Ազգային համաձայնության կառավարությունը և Թոբրուքում կենտրոնացած Ներկայացուցիչների պալատը: Ցեղասպանության մասին բանաձևը ներկայացրել է Թոբուրքում գործող իշխանությունը:

Մինչդեռ Տրիպոլիի կառավարության մտերիմ աջակիցներից մեկը տարիներ շարունակ հանդիսանում է Թուրքիան: Եվ այս երկու օրենսդիր ուժերը վերջին օրերին դաժան պայքարի մեջ են մտել և մարտնչում են միմյանց դեմ:

Tert.am