«Արսենալը» ՈւԵՖԱ-ի կողմից աջակցություն կստանա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար Ադրբեջանի վիզա ստանալու հետ կապված, որը թույլ կտա նրան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչին, եթե, իհարկե, լոնդոնցիները կարողանան նվաճել այդ եզրափակիչի ուղեգիրը:
«Զինագործները» Մխիթարյանի հետ համաձայնելուց հետո որոշեցին վիզայի հայտ չներկայացնել, երբ խմբային փուլում «Արսենալը» խաղում էր «Ղարաբաղի» հետ, երբ տեղական իշխանությունները հաղորդեցին, որ նույնիսկ եթե Մխիթարյանը փաստաթղթային խնդիր չունենա, նրան երկրում չեն ընդունի:
ՈւԵՖԱ-ն կփորձի ամեն ինչ անել, որ առանց որևէ խնդրի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վիզա ստանա:
Նշվում էր, որ ՈւԵՖԱ-ին կարող է օգնել այն գործոնը, որ Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի 4 խաղ կայանալու է Բաքվում. «Սա սովորական գործընթաց է ՈւԵՖԱ-ի համար՝ նամակ ուղարկել ասոցիացիային, ակումբին կամ դեսպանատանը՝ ինչ-որ խաղացողի վիզա տրամադրելու համար», – ասել է կառույցի ներկայացուցիչը: