Արման Սահակյան ֆեյսբուքյան օգտատերը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եթե ուզում եք ունենալ 32 միլիոն դրամ, 48 հազար դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք և ավտոտնակ, ապա աշխատեք ուժային կառույցներում հատկապես, մեր ՊՎԾ պետի տեղակալի պես։ Մի քանի տարի ուժայիններում աշխատելուց հետո՝ 28 տարեկանում, դուք կունենաք 32 միլիոնը, 48 հազար դոլարն ու տուն-տեղը։ Իսկ եթե էդ ընթացքում ամուսնանաք, ապա ձեր ունեցվածքը կկրկնապատկվի։
Այ սենց ուժեղ “փերսընլ սյուփըր քեյզեր” ունենք, թե ոնց կարելի ա 28 տարեկանում, գրասենյակնենրում աշխատելով, դառնալ միլիոնատեր, իսկ մենք դրել դրսի միլիոնատերերի քեյզերն ենք ուսումնասիրում, ովքեր, անքուն գիշերներ անցկացնելով, դժվարություններով, տառապանքներով են բիզնեսներ հիմնել, որ հարստանան։ Բա հավես կա?»
https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/2246812862023863