Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

877
0

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հեղինակած ուսման վարձավճարների վերաբերյալ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Նախագծով նախատեսվում է սահմանել, որ պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները: Պետությունը կվճարի նաեւ միջնակարգ մասնագիտական եւ տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող եւ աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաեւ կառավարությունում, հուսով եմ կհասնենք դրական արդյունքի: Ամենայն հավանականությամբ կկազմակերպենք նաեւ հանրային քննարկում ոլորտային մասնագետների հետ, այս ընթացքում սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները»,-նշել է Սիսակ Գաբրիելյանը: