Շրի Լանկայի արևելյան շրջանում գտնվող Կալմունայ քաղաքում ուրբաթ երեք պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին, կատարվածի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն: Պայթյունների մասին տեղեկացրել է բանակի ներկայացուցիչը:
Նշենք, որ նախօրեին տեղի ոստիկանությունը նախազգուշացրել էր մզկիթներում հնարավոր պայթյունների վտանգի մասին:
Հիշեցնենք, որ կիրակի՝ ապրիլի 21-ին, Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում և այլ հաստատություններում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 250-260 մարդ է մահացել, նրանց թվում՝ 40 արտասահմանցի: Ահաբեկչություններից օրեր անց պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...