Գլխավոր Քաղաքական Քաղաքացին այս տարի 40 մլրդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, 100 մլն...

Քաղաքացին այս տարի 40 մլրդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, 100 մլն դրամ չի կարո՞ղ ծախսել. Փաշինյան

0
1489

news.am-ը գրում է.

Այդ մարդիկ մտածում են, որ անցած տարվա իրադարձություններն այնքան աննշան են, որ որեւէ ձեւով օրացույցի մեջ նշվելու կշիռ չունե՞ն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին, թե տեսակետներ կան, որ չարժեր 124 մլն դրամ տրամադրել ու քաղաքացու օր նշել:

Դիտարկմանը, թե կարելի էր այդ փողն այլ ուղղություններով ծախսել, վարչապետն արձագանքեց. «Այլ ուղղություններով էլ գումարները կծախսվեն: Այդպես ամեն ինչի մասին էլ կարելի է ասել՝ այլ ուղղություններով կարելի է ծախսել: Քաղաքացին այս տարի 40 մլրդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, 100 մլն դրամ չի կարո՞ղ ծախսել: Ընդ որում այդ ծախսը Երեւանում չէ, այդ 1240 մլն դրամից առաջին անգամ բոլոր մարզկենտրոններին 10-աման մլն ծախսվել է: Այսինքն այդ գումարը գնալու է մարզեր, ի՞նչ վատ է:Այս տոնն իմը չի ինչի՞ եք ինձ հարցնում, ուզո՞ւմ եք, էսօր գնամ, տնից դուրս չգամ:

Կառավարությունը որոշում է կայացրել, մարդկանց տվել է հնարավորություն: Մենք պարզպետարաններին, քաղաքապետարաններին, դպրոցի տնօրեններին հրահանգած է, որ զենքի տակ առաջնորդեն տոնելո՞ւ: Մաշտոցի պողոտան է փակվել, երկու հատ բեմ է դրվել: Եթե մարդիկ ուզում են տոնել՝ կտոնեն, չեն ուզում՝ չեն տոնի: Ուժով որեւէ մեկին չենք պատրաստվում ստիպել»:

Հարցին, թե ինչ է փոխվել իր կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում, Փաշինյանը հեգնեց. «Լավ էլի, իմ կյանքում նա է փոխվել, որ չեմ կարող իմ հարազատ քաղաքում շրջեմ, ուրիշ ոչ մի բան չի փոխվել»: