Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը:
«Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք՝ ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու և այլն, բայց հրավիրող կողմն իր համար կորոշի, կհստակեցնի ժամկետները, տեղը և այլն, և, երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ կկարողանանք համաձայնեցված կերպով հայտարարել»,- ասաց Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...