Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Հերթական շաբաթ օրն է, ոչ մի արհեստական բան ոգևորիչ չէ, անգամ, եթե...

Հերթական շաբաթ օրն է, ոչ մի արհեստական բան ոգևորիչ չէ, անգամ, եթե այն գնահատված է 124 մլն դրամ. Գևորգ Պետրոսյան

886
0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ մանուկ էինք, սրտատրոփ սպասում էինք մայիսի 1-ին և 9-ին…

Դրանք իսկապես տոներ էին, բոլորն ուրախ էին, բացառություն չկար…

Արդյո՞ք, Քաղաքացու տոնն էլ է այդպիսին…

Դժվար թե…

Այսօրը քաղաքացու համար ինչո՞վ, ի՞նչ խորհրդով, ի՞նչ բարիքով է տարբերվում տարվա մյուս օրերից…

Իրականում սա հերթական շաբաթ օրն է՝ առանց որևէ հմայքի, քանզի այդպես է կանոնը. ոչ մի արհեստական բան մնայուն ու ոգևորիչ չէ, անգամ, եթե այն գնահատված է 124 միլիոն դրամ…»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=436652280235598&id=100016724891018