Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն տեղեկությունը, որի համաձայն, նա է «արքայական ակումբում» տրանսֆերային որոշումներ կատարում:
«Շշուկները չեն համապատասխանում իրականությանը: Ես գլխավոր նույնիսկ տանը չեմ համարվում: Նմանատիպ որոշումները կայացվում են միասին: Մեր նպատակը հարձակման գիծն ուժեղացնելն է: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- Զիդանի խոսքն է մեջբերում Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլատրել է Զինեդին Զիդանին որոշումներ կայացնել ակումբի տրանսֆերային հարցերում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...