ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարություն իրականացնող սեփականատիրոջը սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի, Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, հողի սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե»,- ասված է գրառման մեջ:
https://www.facebook.com/qaghshin/posts/1567791056687017