Ուղիղ կես դար առաջ առաջին անգամ էկրան բարձրացավ խորհրդային արտադրության էքսցենտիկ երգիծական «Ադամանդե ձեռքը» ֆիլմը, որի ռեժիսորը Լեոնիդ Գայդայն էր։
Ֆիլմի գաղափարը ծնվել է «Պրավդա» թերթի պարզ մի հոդվածից։ Այն նկատել են խորհրդային դրամատուրգներ Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլոբոդսկոյը։ Իսկ հոդվածն եղել է այն մասին, թե ինչպես շվեյցարացի մաքսանենգները որոշած են եղել թանկարժեք քարեր ու զարդեր տեղափոխել կոտրված ձեռքի համար նախատեսված վիրակապային գիպսե ֆորմայի մեջ։ Սցենարիստները ներշնչվել են մաքսանենգների հնարամտությամբ և սկսել նոր ֆիլմի սցենարի վրա աշխատել։
Լեոնիդ Գայդայը արդեն սկզբից էլ որոշել է, որ գլխավոր դերը կստանձնի Յուրի Նիկուլինը, իսկ մյուս դերասանները՝ Անատոլի Պապանովը, Անդրեյ Միրոնովը, Սվետլանա Սվետլիչնայան, ընտրվել են ժամանակակից տերմինաբանությամբ ասած՝ քասթինգի միջոցով։
Այսպես ստեղծվում է խորհրդային կատակերգական մի ֆիլմ, որը հետագայում դառնում է խորհրդային կինոարվեստի ոսկե ֆոնդին արժանի գործ։
Իր ճանաչվածությամբ ֆիլմը սովետական սինեմատոգրաֆիայում երրորդ հորիզոնականում է։ Այն դիտել է 76,7 միլիոն մարդ։
Ֆիլմի դիալոգներից շատ տողեր դարձել են թևավոր խոսքեր ինչպես օրինակ՝ «Վախկոտ չեմ բայց վախենում եմ», «Ինչպես ասում էր ծանոթներիցս մեկը, որ հիմա հանգուցյալ է», «Ես չափազանց շատ բան գիտեի» և այլն։