Գլխավոր Լուրեր Ավագանու «Իմ քայլի» անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի...

Ավագանու «Իմ քայլի» անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժ/պ

1281
0

News.am-ը գրում է.

Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

NEWS.am-ի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ Երգի պետական թատրոնի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը արդեն լրանալու էր, իսկ նա հիվանդության պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։ «Ես ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո»,–ասաց Արմեն Սարգսյանը։

Հետաքրքրվեցինք՝ իսկ Արթուր Գրիգորյանը շարունակո՞ւմ է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, նա դրական պատասխանեց. «Այո, Արթուր Գրիգորյանը շարունակում է լինել գեղարվեստական ղեկավարը եւ թատրոնի ոգին»։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել, որ տնօրենի ժ/պ–ն հենց ինքը պետք է լինի, ինչ–որ կապ ունեցե՞լ է Երգի պետական թատրոնի կամ երաժշտության հետ ընդհանրապես, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Պարտադիր չի կապ ունենալ երաժշտության հետ։ Կապ ունեցել եմ ամբողջ մշակույթի եւ արվեստի հետ, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, եթե Բնապահպանության նախարարությունից ինձ նշանակեին, բնականաբար, կարող էիք խնդիր տեսնել։ 10 տարուց ավելի պրոդյուսերական կենտրոն եմ ղեկավարել, միջոցառումներ եմ կազմակերպել»։

Նա վստահցրեց՝ ժ/պ լինելն իրեն չի խանգարի նախագծեր իրականացնել, սակայն դրանց մասին պաշտոնավարման առաջին օրով հրաժարվեց խոսել։

Դիտարկմանը, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում չհաջողվեց իրեն նշանակել, որոշվեց, որ պետք է Երգի պետական թատրոնի տնօրեն նշանակել, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, ոչ։ Իմ անունը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում շրջանառվում էր ոչ Մշակույթի նախարարության կողմից, նախարարությունը այս թատրոնի համար էր առաջարկել»։