Գլխավոր Դեսից-դենից Ստեղծվել է ոսկրավերականգնողական նշանակություն ունեցող բուժանյութ

Ստեղծվել է ոսկրավերականգնողական նշանակություն ունեցող բուժանյութ

9777
0

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները ստեղծել են ոսկրա-վերականգնողական նշանակության ունեցող բուժանյութ, որը ներարկվում է ոսկորի մեջ, կոտրվածքի հատվածում և նպաստում կոտրվածքի արագ ապաքինմանն ու վերականգնմանը։

Բուժանյութը բավական բարդ պատրաստության գործընթաց անցնող գել է ներկայացնում իրենից, մի քանի ֆիլտրացման և մշակման փուլերով անցնող և կարող է խթանել բջիջների ռեգենարացիան։

Մասնագետները հայտարարել են, որ նոր ոսկրավերականգնողական բուժանյութի օգնությամբ փաստացի կերպով հնարավոր է վերականգնել ցանկացած բեկվածք, կոտրվածք կամ այլ վնասվածք, որը կապված է ոսկորի հետ։

Այս բուժանյութի անալոգներից մեկն էլ, երբ համապատասխան մշակման փուլերն անցնի, արդեն կկիրառվի փափուկ օրգանների վերականգնողական պրոցեդուրաների համար։ Այն կրկին ներարկումային կլինի։