Հայաստանը երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ Պորտուգալիայի Ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ։
Հայտարարության տեքստը ստորեւ․
«Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։
Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»։